Popular Posts

Monday, September 2, 2013

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը այսօր լրագրողների հետ զրույցում գոհունակություն է հայտնել Հայաստանի՝ Եվրոպական Միության հետ հարաբերությունները սերտացնելու գործընթացների վերաբերյալ, այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 
«Չնայած ԱՄՆ-ն այս գործընթացի մաս չի, սակայն ես կողմերին այդ հաջողության համար իմ գովեստի խոսքերն են ուզում հղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացումը Հայաստանի համար լավ է, այն կարևոր գործընթաց է, և հաջող է ընթանում»,- ասել է ամերիկացի դիվանագետը։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին ավարտվել են Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ Հայաստանի–ԵՄ բանակցությունները, իսկ Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների գագաթնաժողովում հետխորհրդային երկրներից Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան պատրաստվում են նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրն ու Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը:


Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Ռուսաստանն արդեն սկսել է բացահայտ սպառնալ Ուկրաինային, եթե պաշտոնական Կիևը առաջիկա նոյեմբերին ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը և որ Ռուսաստանի իշխանությունները հրապարակավ զգուշացնում են, թե պատրաստ են պատասխան հարված հասցնել և խստացնել ուկրաինացի գործարարների մուտքը ռուսական շուկա, դեսպան Հեֆերնը պատասխանել է հիշեցումով, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, այն կկայացնի իր որոշումներն ու կընտրի, թե որ կառույցի հետ է առաջ ընթանալու։

No comments:

Post a Comment