Popular Posts

Wednesday, September 4, 2013

«ՀՀ կառավարությունն իր առաջիկա նիստում որոշում կընդունի «Ախթամար» հյուրանոցային համալիրին ևս երեք տարով ավելացված արժեքի հարկից ազատելու մասին։ «Ախթամարը» պատկանում է հայտնի Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին։

Ալրաղացի Լյովիկի այս «օբեկտը» կառավարությունից հարկային արտոնություն Է ստանում արդեն երրորդ անգամ։ Պաշտոնապես ձևակերպվում է, որ «Ախթամարը» նպաստում Է զբոսաշրջության զարգացմանը, աշխատատեղեր Է ստեղծում և այլն։ Բայց փաստն այն Է, որ ընդամենը 50 տեղանոց այս հյուրանոցը աշխատում է արդեն 3 տարի և այնքան քիչ ընթացիկ հարկեր է վճարում, որ չի հայտնվում նույնիսկ 1000 հարկատուների ցանկում։ Ակնհայտ Է, որ կառավարությունը պարզունակ հովանավորչություն է իրականացնում Սերժ Սարգսյանի մտերիմ, հայտնի օլիգարխներից մեկի բիզնեսի նկատմամբ»:

No comments:

Post a Comment