Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր լիազորել է երկրի ԱԳ նախարարին՝ շարունակել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները «վեցնյակի» հետ, որի կազմի մեջ մտնում են ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական ներկայացուցիչները և Գերմանիան, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Իրանական ԻՐՆԱ տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ պատվիրակության ղեկավարը բանակցությունների ժամանակ կարող է դառնալ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրանի ներկայացուցիչը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ՄԱԳԱՏԷ)՝ Ալի Ասգար Սոլթանիեն օգոստոսին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը և վերադառնում է Թեհրան:
No comments:
Post a Comment