ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը բացահայտել էր ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի տեղեկությունները՝ գաղտնալսումների վերաբերյալ, ներառվել է Եվրախորհրդարանի կողմից շնորհվող Սախարովի անվան մրցանակի հավակնորդների եռյակում:
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նման որոշում կայացվել է Բրյուսելում տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում, որին մասնակցել են ԵԽ-արտաքին հարցերով և զարգացման հանձնաժողովների, ինչպես նաև մարդու իրավունքների հարցերով ենթահանձնաժողովի անդամները:
Սեպտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ «Եվրոպայի միացյալ աջեր» կուսակցությունը Սնոուդենին որպես թեկնածու է առաջադրել «Մտքի ազատության» համար շնորհվող Անդրեյ Սախարովի անվան մրցանակին:
Այս մրցանակն ամեն տարի շնորհվում է այնպիսի անձի կամ կազմակերպության, որը հատուկ ներդրում է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:
Այս մրցանակի առաջին դափնեկիրը եղել է Նելսոն Մանդելան՝ 1988թ.-ին:
No comments:
Post a Comment