Գագիկ Ծառուկյանը կրճատել է Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան բարեգործական ավտոբուսների թիվը։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Այժմ ընդամենը մի քանի ավտոբուս է գործում, ու մարդիկ ժամերով սպասում են, որ օգտվեն բարեգործական ավտոբուսներից։ Չարենցավանի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ ժամանակին մոտ 16 ավտոբուս էր աշխատում, իսկ այժմ դրանց թիվը նվազել է՝ հասնելով 6-7-ի։
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչն է պատճառը, որ Գ. Ծառուկյանը կրճատել է բարեգործական ավտոբուսների քանակը, ասաց, թե այդ ավտոբուսները մշտապես էլ աշխատել են ըստ անհրաժեշտության։ «Երբեք դա ինքնանպատակ չի եղել, երթուղայինների թիվը եղել է այնքան, որքան եղել է դրա անհրաժեշտությունը»,- նշեց մամլո խոսնակը։
Հավելենք, որ շուրջ երկու տարի է, ինչ «գծապայքար» էր սկսվել Գագիկ Ծառուկյանի եւ նրա սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջեւ
Հավելենք, որ շուրջ երկու տարի է, ինչ «գծապայքար» էր սկսվել Գագիկ Ծառուկյանի եւ նրա սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջեւ
No comments:
Post a Comment