Եվրոպական հանձնաժողովը տարածել է հաղորդագրություն «վերջին զարգացումների վերաբերյալ»՝ կապված Մաքսային միություն մուտք գործելու Հայաստանի նախագահի որոշման հետ:
Հաղորդագրությունում ասվում է. «Այս տարվա հուլիսին, երեք ու կես տարվա աշխատանքներից հետո մենք ավարտեցինք Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի ստեղծման շուրջ բանակցությունները: Այս համաձայնագիրը Հայաստանին հնարավորություն կընձեռեր ԵՄ-ի աջակցությամբ առաջ մղել համընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրացիայի վրա հիմնված համապարփակ բարեփոխումների և արդիականացման ծրագիրը:
Մենք նկատի կունենանք Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ակնհայտ ցանկությունը: Մենք նաև Հայաստանից ակնկալում ենք առավել հստակ պատկեր իրենց մտադրության մասին, և թե ինչպես են նրանք ցանկանում ապահովել այդ և ԱՀ/ԽՀԱԱՏ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների համատեղելիությունը: Այս խորհրդակցությունների ավարտին մենք կներկայացնենք մեր եզրակացությունը հետագայի համար:
Մենք վերստին ցանկանում ենք ընդգծել, որ ԱՀ/ԽՀԱԱՏ-ը բազմակողմանիորեն շահավետ բարեփոխումների մոդել է և ոչ թե խաղ, որտեղ հաղթողներ և պարտվողներ կան, և կարող է համատեղելի լինել ԱՊՀ անդամների հետ տնտեսական համագործակցության հետ»:
No comments:
Post a Comment