Popular Posts

Monday, September 2, 2013

Սահմանադրության նոր կեղծումը սկսվելու է գործող սահմանադրության կեղծ  թարգմանությունը վենետիկի  հանձնաժողովին ներկայացնելուց: Որեւէ մեկը կարո՞ղ է  խանգարել դրան:
Ս. թ. հուլիսի 4-ի ասուլիսում Սահմանադրական դատարանի անդամ պրոֆեսոր Ֆելիքս Թոխյանն ասել է, որ մեզ մոտ պետք է լինի կոմպետենտ պառլամենտ և, որ մենք դեռ չենք կազմավորել անկախ, անկողմնակալ դատական համակարգ: Ես լրիվ համաձայն եմ պրոֆեսոր Թոխյանի հետ, որ մենք չունենք կոմպետենտ Ազգային ժողով և որ մենք չենք էլ կարող ունենալ անկախ և անկողմնակալ դատարաններ, ներառյալ Սահմանադրականը, քանի որ մեր Սահմանադրության 5-րդ հոդվածը հայտարարում է ոչ թե իշխանությունների տարանջատումը, ինչպես եղել է Առաջին Սահմանադրությունում, այլ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումը մասերի: «Բաժանում» բառը նշանակում է ինչ-որ մի բանը հատել մասերի, ինչպես նաև Սահմանադրության 82 և 110-րդ հոդվածներում: Իրավական ակտում մեկ բառը կարող է ունենալ միայն մեկ իմաստ: Բացի այդ, Սահմանադրության 5-րդ հոդվածում գրված է. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա:
«Բաժանման» բառի տառացի նշանակությունը հեշտ ըմբռնելու համար պարզեցնենք այդ նախադասությունը. Պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման հիման վրա:
Կամ՝ Պետական իշխանությունն իրականացվում է գործադիր իշխանության բաժանման հիման վրա:
Այստեղ գրված չի, որ պետական իշխանությունը բաժանվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, և պարզ երևում է, որ խոսքը է գնում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մասերի բաժանման մասին: Սահմանադրության այդ և բազմաթիվ այլ կեղծումները Վենետիկի հանձնաժողովից և ռուսախոս բնակչության փոքրամասնությունից թաքցնելու նպատակով Արդարադատության նախարարությունը նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ 2005 թվականին կեղծել է Սահմանադրության անգլերեն և ռուսերեն թարգմանությունները: Սահմանադրության 82-րդ հոդվածում «բաժանում» բառը ճիշտ թարգմանված է «division» և «деление», 5-րդ հոդվածում՝«separation» և «разделение», իսկ110-րդ հոդվածում «separation» և «отделение»: Իշխանությունը անվանում է այն թարգմանության անճշտություններ:
2011 թվականի սեպտեմբերին իբր ուղղումից հետո նախագահի կայքում միտումնավոր աղավաղված է Սահմանադրության 25 հոդվածների (5, 35, 50, 51, 55, 56, 57, 59, 72, 73, 74.1, 75, 81, 82, 83, 83.3, 83.4, 85, 95, 100, 102, 103 և 110) անգլերեն թարգմանությունները և 6 հոդվածների (5, 50, 83.3, 83.4, 108 և 110) ռուսերեն թարգմանությունները: Շատ չի՞ նախագահի կայքի համար, որի թարգմանությունները Եվրոպան համարում է պաշտոնական: Վերջերս նախագահի կայքի առաջին էջից Սահմանադրությունը տեղափոխվել է «Գրադարանի» էջ, իբր Սահմանադրության թարգմանության կեղծումները իրենը չեն, այլ գրադարանի կեղծումներն են: Կեղծ անգլերեն թարգմանությունով նախագահը թաքցնում է իշխանությունների իրավունքների հսկայական դիսբալանսը հօգուտ գործադիր իշխանության:
Առկա պայմաններում մամուլի տվյալներով 2014 թվականին իշխող ավտորիտար ռեժիմը որոշել է անցկացնել Սահմանադրության նոր փոփոխությունների հանրաքվե, նախագահական կառավարումից պառլամենտական կառավարման անցնելու նպատակով: Բայց հանրապետությունը դա պետական կառավարման ձև է, իսկ քաղաքացիները ունեն անձնական և քաղաքական իրավունքներ: Միևնույն ժամանակ, Ազգային ժողովի պետա-իրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասել է, որ մեր Հանրապետությունը կիսանախագահական է, ինչը նույնն է, ինչ կիսապառլամենտական հանրապետությունը կիսապառլամենտական կառավարումով: Բայց իրականում ոչ մի կիսապառլամենտական կառավարման մասին անգամ խոսք լինել չի կարող, քանի որ մեր Սահմանադրությունում կեղծված է իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքը, ինչի արդյունքում իշխանությունը լիակատար անցել է նախագահին:
Իշխանության հայտարարություններից ստացվում է, որ մինչև 2005 թիվը մենք ունեցել ենք նախագահական հանրապետություն, հետո անցել ենք կիսանախագահական հանրապետության և հիմա պետք է անցնենք պառլամենտական հանրապետության:
Բավականին սիրունիկ հեքիաթ է, որում ավտորիտար կառավարման ձևն անվանված է կիսանախագահական, այսինքն կիսապառլամենտական հանրապետություն: Փաստորեն, մեզ պետական կառավարման մեկ մենաշնորհից տանում են հակառակ կառավարման մենաշնորհը, գցում են մեզ մեկ ծայրահեղությունից մյուսը: Զգում եք, ինչ «լապշա» են կախելու մեր ոչ կոմպետենտ Ազգային ժողովի պատգամավորների ականջներին Սահմանադրության նոր փոփոխությունների նախագծի ընդունման ժամանակ: Քանի որ, ըստ մամուլի, Սահմանադրության նախագծի նախապատրաստական հանձնաժողովը գլխավորելու է կեղծումների ապոլոգետ Գագիկ Հարությունյանը, որը կեղծել է ռուսերեն և անգլերեն թարգմանությունները Սահմանադրական դատարանի կայքում և պետական թարգմանության անվան տակ «Սահմանադրություն» գրքում: Իսկ հանձնաժողովի համագործությունը Վենետիկի հանձաժողովի հետ կատարվում է անգլերեն լեզվով Արդարադատության նախարարության թարգմանությունների միջոցով և սկսվում է գործող Սահմանադրության անգլերեն թարգմանությունը Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելուց:
Ս.թ. դեկտեմբերին Սահմանադրության նախագծի նախապատրաստման հանձնաժողովի նախագահը պետք է Վենետիկի հանձնաժողովին ներկայացնի նախագահի կայքում տեղադրված Սահմանադրության անգլերեն թարգմանությունը 25 կեղծ թարգմանված հոդվածներով, քանի որ Սահմանադրության ճիշտ թարգմանություն գոյություն չունի: Ընդդիմությունը սիրում է աղմկել, բայց 25 հոդվածների թարգմանության ուղղում պահանջելը նրանց մտքով չի անցնում: 2005 թվականին Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը իշխանությունը սկսել է Առաջին Սահմանադրության 5 հոդվածների (50, 56, 57, 72 և 102) անգլերեն թարգմանության կեղծումից (տես www.concourt.am , www.parliament.am Սահմանադրության տեքստի վերջում  Առաջին Սահմանադրության անգլերեն թարգմանությունը): Արդյունքում կեղծվել են Սահմանադրության հայերեն տեքստի քսանից ավել հոդվածներ: Այս անգամ Վենետիկի հանձաժողովին պետք է ներկայացվեն Սահմանադրության 25 հոդվածների կեղծ թարգմանությունները (www.president.am), այնպես որ կարելի է սպասել, որ ապագա Սահմանադրության հայերեն տեքստում չկեղծված հոդված չի մնա:
Մամուլին նետած լեգենդը պառլամենտական հանրապետության մասին, 2014 թվականին ընդունվելիք Սահմանադրությամբ, անհավատալի է նաև այն պատճառով, որ վարչապետ դառնալու համար Սերժ Սարգսյանը միչև 2017 թիվը պետք է մնա նախագահ: Իսկ եթե 2014 թվականին փոփոխված Սահմանադրությունում ուղղվեն 57-րդ  հոդվածի հայերեն տեքստի երկու ներքին հակասությունները, որոնք իրավաբանորեն անհնար են դարձնում նախագահի պաշտոնանկությունը, իսկ նախագահի պաշտոնանկության պառլամենտի իրավունքը պառլամենտական կառավարման անհրաժեշտ պայմանն է, ապա շատ հնարավոր է, որ մեկ ուրիշը, ով նույնպես ուզում է լինել ավտորիտար վարչապետ, կփորձի կազմակերպել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:
57-րդ հոդվածի հակասությունները Սահմանադրության անգլերեն տեքստում թաքցնելու նպատակով նախագահի կայքում «եզրակացություն» բառը 20 անգամ թարգմանած է «opinion», ինչպես յուրաքանչյուր մարդու կարծիքը Սահմանադրության 27-րդ հոդվածում: Սահմանադրական դատարանի կայքում և «Սահմանադրություն» գրքերում այն թարգմանված է «conclusion»: Այնպես որ, եթե նախագահի պաշտոնանկության մասին Սահմանադրության 57-րդ հոդվածի հայերեն բովանդակությունը հանկարծ ուղղվի, ապա այն կլինի 2017 թվականից ոչ շուտ: Այսինքն, կարելի է սպասել, որ իշխանությունը, ինչպես 2003 թվին, կտապալի 2014 թվականի հանրաքվեն, որի անցկացման անհրաժեշտությունն ըստ երևույթին առաջացել է, որովհետև Եվրոպայում աննկատ չի մնացել Սահմանադրության կեղծման բացահայտումը: 

No comments:

Post a Comment