Popular Posts

Wednesday, September 4, 2013

Facebook-ի օգտատեր Լևոն Գևորգյանը այսօր իր էջում գրել է.
«Սա էլ գրեմ ու վերջ. էլ հավես չունեմ։ Ընկերներիցս շատերն են գրում, որ եթե այսքան դժգոհ ենք Մաքսային միություն մտնելու վերաբերյալ ՀՀ և ՌԴ Նախագահների հայտարարությունից, կբացատրեք իրական իրավական հետևանքները Մաքսային միություն մտնելու որոնք են։
Մի երկու բառով ասեմ, թե ինչ գտա միայն մոտ կես ժամ google անելուց հետո (google-ը պետական կառույցներում հուսով եմ բլոկ չեն արել)։ Մաքսային միությունը միայն անդամ պետությունների հետ միասնական մաքսային տարածքի ստեղծումը չէ (դրա օգուտն էլ շատ փոքր է լինելու, եթե ընդհանրապես լինելու է՝ հաշվի առնելով անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը), մաքսային միությունը ենթադրում է միասնական մաքսային քաղաքականություն երրորդ պետությունների հետ հարաբերություններում (տե՛ս Договор о создании единой таможенной территории иформировании таможенного союза от 6 октября 2007 года, статья 2-я: «Решение обобъединении таможенных территорий Сторон в единую таможенную территорию изавершении формирования таможенного союза принимается высшим органомтаможенного союза после завершения следующих мероприятий [inter alia] а) установления и применения единого таможенноготарифа и иных единых мер регулирования внешней торговли с третьими странами» http://www.evrazes.com/docs/view/75
Բնականաբար հարց է առաջանում. «ну и что?» (կամաց-կամաց սկսեմ նոր պաշտոնական լեզուն սովորել)։
Բացենք և համեմատենք Մաքսային միության միասնական մաքսային դրույքները մեր առանց այդ էլ ոչ շատ մարդասիրական Մաքսային օրենսգրքի հետ։
Մաքսային միության միասնական մաքսային դրույքներին կարող եք ծանոթանալ այստեղ՝http://customsunion.ru/subview/126/
Ամեն ինչի մեջ իհարկե չեմ խորացել, համեմատել եմ միայն մի քանի բան, բայց ստացել եմ հետևյալը՝
Միս – 10% էր, կդառնա 15%
Շաքար – 10% էր, պայմաններից ելնելով կարող է բարձրանալ մինչև 27% (շաքար ներմուծող(ներ) հոգով Ձեզ հետ եմ)
Նավթ – 0% էր, կդառնա 5%
Շինարարական ապրանքները (նայել եմ միայն շինարարական քարը) կախված տեսակից 10%-ից դառնալու է 15-20%
(իսկ հիմա ամենահետաքրքիր մասը... բաբաբաբամ!!!!!)
Զենք և զինամթերք – 0%, կդառնա 20% (Չինաստանից զե՞նք էիք ուզում առնել, ժողովուրդ ջան, մոռացեք)
Մի բան միայն ավելացնեմ։ Երբևիցե եղե՞լ եք Ղազախստանում։ Եթե եղել եք, տեսած կլինեք, որ Չինաստանի հետ սահմանակից երկրում չինական ապրանքն ավելի թանկ է, քան այստեղ, իսկ չնայած ընդերքը հազար անգամ ավելի հարուստ է, քան Հայաստանում, բայց ժողովրդի մի մասը սովից զկրտում է։ Իհարկե կա նաև դրական կողմը՝ կայուն և անփոփոխ իշխանություն։
Ասածս ինչ է. էժան չինական շինանյութ, իրանական գազ և քիմիական նյութեր, էժան հագուստեղեն Թուրքիայից կամ Սիրիայից (ընդ որում սա ազդելու է հենց սոցիալապես ամենաանապահով հատվածի վրա)... մոռացեք։
Այ սենցլավ բան ա Մաքսային միությունը...»:

No comments:

Post a Comment