Թուրքական օդուժին պատկանող F-4 տիպի ռազմական Մալաթիայի օդանավակայանից օդ բարձրացած ինքնաթիռը այսօր առավոտյան կորել էր ռադարների տեսադաշտից:
Թռիչքից կես ժամ անց կապն օդաչուի հետ ընդհատվել էր և տարածքում որոնողափրկարարական աշխատանքներ էին սկսվել, որոնց մասնակցել են նաև Ինջիրլիքի ռազմաբազայից օդ բարձրացած ռազմական ուղղաթիռները:
Ինչպես տեղեկացնում է «Հյուրրիյեթ»-ը` ռազմական ինքնաթիռը հայտնաբերվել է Միջերկրական ծովում` Սիրիայի տարածքային ջրերում:
Երկու օդաչուների մասին, սակայն, դեռևս ոչ մի տեղեկություն չկա: Նրանց գտնելու համար աշխատանքները շարունակում են Մերսինից և Իսքենդերունից ծով դուրս եկած փրկարարական նավերը:
Ըստ որոշ տվյալների` Թուրքիան արդեն դիմել է պաշտոնական Դամասկոսին` Սիրիայի ջրերում որոնողափրկարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն տրամադրելու խնդրանքով:
թուրքական ռազմական ինքնաթիռը կործանվել էր սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի գործողությունների արդյունքում:
«Ալ-Մանար»-ի հաղորդմամբ, սիրիական հակաօդային ուժերը կարողացել են ևս մեկ ինքնաթիռ խոցել, որը վերոհիշյալ կործանիչի հետ շարժվել է Միջերկրական ծովի՝ Սիրիայի տարածքային ջրերում:
Թուրքական կողմը տեղեկացրել է, որ F-4 տիպի ռազմական ինքնաթիռում գտնվել է երկու օդաչու, որոնց ճակատագիրը դեռ անհայտ է և նրանց հայտնաբերելու համար որոնողափրկարարական աշխատանքներ են սկսվել:
Ռուսական «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե կործանիչները չեն ներխուժել սիրիական տարածքային ջրեր և սահմաններից մի քանի կիլոմետր հեռավորության վրա են գտնվել:
Հաղորդվում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է հրավիրել գենշտաբի պետի և մի շարք նախարարների մասնակցությամբ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:
No comments:
Post a Comment