Նոր մանրամասներ են ի հայտ եկել «Հարսնաքարի» միջադեպի վերաբերյալ: 1in.am-ի աղբյուրները պնդում են, որ հունիսի 17-ի չարաբաստիկ օրը, Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի բժիշկ Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու ժամանակ Ռուբեն Հայրապետյանը գտնվել է «Հարսնաքար» ռեստորանում, նա տեղյակ է եղել միջադեպի մասին և ավելին` չի բացառվում, որ Վահե Ավետյանին ծեծի ենթարկելու հրահանգը հենց Հայրապետյանն է տվել: Այսինքն, Վահե Ավետյանին դաժան ծեծի ենթարկածներից մեկը՝ Գարիկ Մարգարյանը, ի պաշտոնե գտնվել է այնտեղ, որտեղ եղել է «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը:
Իսկ այն, որ Գարիկ Մարգարյանը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, այլ ոչ թե Հարսնաքար ռեստորանի անվտանգության աշխատակից, արդեն բազմիցս ասվել, է և բերվել են մի շարք տեսագրություններ:
Նշենք, որ ունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անվտանգության աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել զինվորական հոսպիտալի նեյրովիրաբուժության բաժանմունքի միկրովիրաբույժ Արտակ Բայադյանին, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանին և կլինիկական օրդինատոր, ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանին: Միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կա 4 կալանավորված: Վահե Ավետյանի վիճակը դեռևս ծանր է:
No comments:
Post a Comment