Երեկ Աժ-ում ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջել 40 միլիոն դոլարի վարկային համաձայնագրին, որը բանկը ՀՀ-ին տրամադրում է ջրամատակարարման ոլորտում ներդնելու համար:
Նման քվեարկության մեջ տարօրինակ ոչինչ չէր լինի, եթե չլիներ մեկ ուրիշ նրբություն: Աժ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները այս վարկային համաձայնագիրը իրենց նիստերում քննարկել են` մինչ լիագումար նիստի ներկայացնելը, որպես գլխադասային հանձնաժողովներ: ԲՀԿ ներկայացուցիչները հանձնաժողովների նիստերում հայտարարել են, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու համաձայնագրին, դրա համար բերելով որոշակի հիմնավորումներ: Այդ մասին հանձնաժողովների նիստերում խոսել են մասնավորապես Վարդան Օսկանյանը և Գուրգեն Արսենյանը: Աժ լիագումար նիստում, սակայն, ԲՀԿ-ն կողմ է քվեարկել, և համաձայնագիրը վավերացվել է:

No comments:
Post a Comment