Popular Posts

Thursday, June 21, 2012

Վրաստանը վախենում է ռուսական միջամտությունից


Ռուսական զորավարժությունները Կովկասում կանցկացվեն այն ժամանակ, երբ Վրաստանում նախատեսվում է անցկացնել խորհրդարանական ընտրությունները, գրում է ֆրանսիական Le Figaro-ն:
 
«Կրեմլը որոշեց Կովկասյան զորավարժությունները ավանդաբար անցկացվող հուլիսի փոխարեն տեղափոխել աշուն, որպեսզի Վրաստանում ռազմական միջամտություն իրականացնելու հնարավորություն ստեղծի. նշում են վրացի քաղաքագետները և ռուս այլախոհները»,- գրում է ֆրանսիական պարբերականը:

2008 թ-ի օգոստոսին զորավարժությունների ավարտը համընկավ կովկասյան այս փոքրիկ երկիրը ռուսական զորքերի մուտք գործելու հետ: Խորհրդային միության նոստալգիայով` Վլադիմիր Պուտինը, ում զորքերը դեռ շարունակում են օկուպացնել Վրաստանի տարածքի 20 %-ը (Աբխազիան և Հարավային Օսիան) ցանկանում է իր ազդեցության տակ պահել այս տարածաշրջանը, որը շրջվել է դեպի արևմուտք և ընդհատել դրա ընթացքը դեպի ՆԱՏՕ և Եվրոպական միություն:
«Բայց նա չի համարձակվի ներխուժել Վրաստան` առանց արդարացման»,- ասել է ընդդիմությանը մոտ կանգնած քաղաքագետ Անդրել Պիոնտովսկին:
Ուստի որպես անհրաժեշտ ալիբի կարող է ծառայել Վրաստանում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
«Եթե Կրեմլին հաջողվի խաթարել ընտրության արդյունքները` օգտագործելով Վրաստանում իր ազդեցության լծակները բողոքի ակցիաներ կազմակերպելով երկրում, կփորձի այդպես արդարացնել իր ռազմական ավանտյուրան»,- ասել է Վրաստանի նախագահի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը:
Գոյություն ունի նաև երկրորդ սցենարը. Իսրայելի կողմից ռազմական հարված հասցնելու հնարավորությունը Իրանին, որը որոշ փորձագետներ ակնկալում են այս աշնանը:
«Պաշտպանության նախարարությունը ծրագիր է նախապատրաստում` Իրանի դեմ ռազմական միջամտության դեպքի համար»,- համոզված է ռուսական ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը:

Մարտի 14-ին ռուսական «Կոմերսանտ» թերթը պաշտոնական աղբյուրներին հղում անելով նշել էր, որ պատերազմը Իրանում կարող է բարդացնել իրավիճակը Կովկասում, և Ռուսաստանը, հնարավոր է ցանկանա լրացնել որոշ բացեր. օրինակ` ապահովելով Հայաստանի և Իրանի սահմանը:

Անդրեյ Պիոնտկովսկին լիովին համոզված է դրանում: «Եթե Բարաք Օբաման, ով ռուսական իշխանություններին խոստացել է, որ երկրորդ անգամ վերընտրվելուց հետո ավելի ճկուն լինել, մոտ կլինի վերընտրմանը, իսրայելցիները հարված կհասցնեն: Պուտինը սպասում է դրան: Նա կպահանջի հասանելիություն Հայաստանի ռուսական ռազմաբազաներին և կստիպի Վրաստանին ռազմական միջանցք տրամադրել իրեն»,-ասել է նա:

Իսկ ինչո՞ւ է Կրեմլն այդքան հաստատակամ այդ փոքր հանրապետության հարցում, որը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել 1991 թ-ին: Ավանդական պատճառներից զատ (ռուսական ազդեցությունը ԽՍՀՄ նախկին տարածքում վերահաստատելու ձգտում, ինչպես նաև թույլ չտալ Վրաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին կամ ԵՄ-ին) գումարվում է և միջազգային կազմակերպությունների կողմից Թբիլիսիի գրանցած հաջողությունների արձանագրումը, նախ` ոստիկանության բարեփոխումները:
«Կրեմլը վախեցած է Վրաստանի ձեռքբերումներով, որին սկսել են տարածաշրջանում որպես լավ օրինակ դիտարկել: Հետխորհրդային ցանկացած գրանցված հաջողություն` ժողովրդավարական առաջընթաց գրանցելու, վնասում է Պուտինին»,- ասել է Անդրեյ Պիոնտովսկին:
«Ենթադրվում է, որ Մոսկվան ուրախությամբ կընդուներ Սաակաշվիլիի պարտությունն ընտրություններում, սակայն պատերազմը Իրանում ավելի է շարժում Կրեմլի հետաքրքրությունը: Ռազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանը կկարողանա հսկողության տակ պահել կովկասյան և կասպյան պետություններրը, որոնք ավելի վաղ իր ազդեցության տակ էին: Եվ դա ներկայացնել Արևմուտքին, որպես իրագործված փաստ, որը ոչինչ չի կարողանա անել, քանի որ զբաղված կլինի Իրանով: Բացի այդ, փոքրիկ, հաղթական պատերազմը, ռուս ժողովրդին կհամախմբի Կրեմլի շուրջ, ինչը նրան հնարավորություն կտա քամել ժողովրդավարական շարժման վերջին մնացորդները: Վերջապես Ռուսաստանի ռազմական գործողությունները կարող են տապալել Սաակաշվիլիի ռեժիմը»,- կարծում է Պավել Ֆելգենգաուերը:

Իհարկե, նա կարող է սխալվել, սակայն 2009 թ-ին միայն նրան էր հաջողվել կանխատեսել ռուսական միջամտությունը Վրաստանում:

No comments:

Post a Comment