«Երեկվանից թանկացել է փոքր և միջին խանութներին մատակարարվող շաքարավազը: Մեկ 50 կիլոգրամանոց շաքարավազի պարկի գինը բարձրացել է 400 դրամով, այսինքն՝ յուրաքանչյուր կիլոգրամը թանկացել է մոտ 8 դրամով: Թե որքան կբարձրանա մանրածախ գինը, պարզ կդառնա առաջիկա օրերին»,- գրում է «ՀԺ»-ն և հավելում.
«Ընդամենը նկատենք, որ 2 տարի առաջ մեծ շուքով վերաբացվեց Սամվել Ալեքսանյանին պատկանող Սպիտակի շաքարի գործարանը, որի հզորությունը, ինչպես հայտարարվում էր այն ժամանակ, կբավարարի Հայաստանի պահանջարկը, և մի բան էլ՝ կարտահանվի:
Այսինքն, տեսականորեն մեր սպառած շաքարավազը արտադրվում է Հայաստանում, և դրա գնի վրա չի կարող ազդել դրամի արժեզրկումը: Գործնականում Հայաստանը շարունակում է շաքարավազ ներկրել, ներկրողն էլ այդ նույն շաքարի գործարանի սեփականատեր Լֆիկ Սամոն է»:

No comments:
Post a Comment