Popular Posts

Wednesday, June 20, 2012

Լսեցի վարչապետին` նպաստներն էրեխեքի բարձրացնելու են, ուրեմն 8-րդ էրեխեն կունենամ



Այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստացել է, որ յուրաքանչյուր երրորդ և չորրորդ երեխայի նպաստը կազմելու է 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում` 1.5 մլն դրամ:

Նշենք, որ ներկայում երեխայի ծննդյան նպաստը կազմում է 50 հազ. դրամ, իսկ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի դեպքում` 430 հազ. դրամ: Այս ելույթից հետո` ընդմիջման ժամին, HayNews.am-ի թղթակցին հորդորելով չբողոքել կյանքից, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կես կատակ կես լուրջ ասել է. «Ջահել աղջիկ ես, ինչի ես բողոքում, բա ես ինչ ասեմ 7 երեխա եմ պահում, ոչ մի տեղից եկամուտ չունեմ, կնիկս էլ բիզնեսով էլ չի զբաղվում, նոր լսեցի վարչապետին` նպաստներն էրեխեքի բարձրացնելու են, ուրեմն 8-րդ էրեխեն կունենամ»:

Սամվել Ալեքսանյանը հիշեցրել է, թե նախընտրական շրջանում իր անունով բացված հաշվեհամարը դեռ գործում է և կարող են ցանկացողները փոխանցումներ կատարել:

No comments:

Post a Comment