Popular Posts

Monday, June 11, 2012

Ս. Սարգսյանը նախարարի որևէ պոտենցիալ թեկնածուի մինչ այս պահը չի կանչել, չի զրուցել

«Հունիսի 14-ին, ժամը 8-ին տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որը կեզրափակի նոր կառավարության ձևավորման սրտամաշ մարաթոնը: Սերժ Սարգսյանը, իր բնավորության համաձայն, ինտրիգը կպահի մինչև վերջին վայրկյանը: Ըստ լավատեղյակների՝ նախարարի որևէ պոտենցիալ թեկնածուի մինչ այս պահը նա չի կանչել, չի զրուցել ապագա պաշտոնավարման վերաբերյալ»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.

«Այդպես է եղել նաև Աժ փոխխոսնակների «նշանակման» ժամանակ, նրանք հայտնի են դարձել վերջին պահին: Գործադիր մարմնի հունիսի 14-ի նիստում կքննարկվի նաև կառավարության՝ հունիսի 20-ին Աժ ներկայացվելիք ծրագիրը»:

No comments:

Post a Comment