Իրանը պետք է մասնակցի Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացին, հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը, հաղորդում է BBC-ն:
Անանի խոսքով, անհրաժեշտ է սեղմ ժամկետում իրականացնել Սիրիայում խաղաղ կարգավորման նախագիծը:
Սիրիայում իրավիճակի շուրջ բանակցություններին Թեհրանի մասնակցությանը դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ն:
Սիրիայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին Իրանի ներգրավելու առաջարկով, ավելի վաղ հանդես էր եկել Մոսկվան:
Այն մասին, որ Իրանը պետք է Սիրիայի հարցով «կոնտակտային խմբում» լինի, հինգշաբթի հայտարարել էր նաև Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմեդ բեն Խելլին:
Նախնական տվյալներով, հունիսի 30-ին Ժնևում Սիրիայի հարցով միջազգային համաժողով պետք է տեղի ունենա:
Հիշեցնենք, որ Սիրայում ավելի քան մեկ տարի տևող բախումների հետևանքով ավելի քան 13.000 մարդ է սպանվել։
No comments:
Post a Comment