Popular Posts

Friday, June 22, 2012

Փարիզը Սիրիայի զինվորականներին կոչ է անում հեռանալ կառավարական զորքերից



Ֆրանսիական իշխանությունները սիրիական զինվորներին կոչ են անում հետևել Սիրիայի ռազմաօդային ուժերի օդաչուին, ով նախօրեին առևանգել էր ինքնաթիռը և հեռացել Հոդրանան՝ դասալքության դիմելով զինված ուժերից։ Ուրբաթ օրն այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բերնար Վելերոն:

Նախօրեին МиГ-21 կործանիչի օդաչու, Սիրիայի ռազմաօդային ուժերի գնդապետ Հասան Համադեհը վայրէջք էր կատարել Հորդանանի տարածքում և այդ երկրից քաղաքական ապաստան խնդրել, որը շուտով նրան հատկացրել էին։ Սիրիայում հակակառավարական ելույթները մեկ տարուց ավել արդեն չեն դադարում, սակայն Համադեհը դարձավ ռազմաօդային ուժերի առաջին օդաչուն, ով դիմեց այդ քայլին։

«Ֆրանսիան ողջունում է Հասան Համադեհի խիզախ քայլը»,- ասել է Վալերոն, ում խոսքերը մեջբերում է France Presse գործակալությունը:

Վալերոյի խոսքերով՝ Ֆրանսիան Սիրիայի զինված ուժերի զինվորականներին կոչ է անում հետևել Համմադեհի օրինակին և «չենթարկվել Դամասկոսի վարչակարգի հանցավոր հրամաններին»: 

No comments:

Post a Comment