Ինչպես հաղորդում է Asbarez.com կայքը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և ԼՂՀ սահմանագծում իրավիճակի սրման և այդ երկրում մարդու իրավունքների հարցերը դարձել են ամերիկյան Սենատում Ադրբեջանում ամերիկյան նոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածության քննարկման հիմնական թեմաները։
Մի քանի սուր հարցեր են բարձրացրել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Ջին Շահինը և սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որոնք նշել են, որ ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները չպետք է կառուցվեն բացառապես էներգետիկ շահերի վրա և պետք է հիմնված լինեն նաև ժողովրդավարության կառուցման ու մարդու իրավունքների, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ և տևական հանգուցալուծմանը հասնելու անհրաժեշտության վրա։
Մենենդեսը բարձրացրել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիայի և իրավիճակը սրելու հարցը՝ հիշեցնելով սահմանային վերջին սադրանքների, ինչպես նաև նախագահ Ալիևի այն հայտարարությունների մասին, համաձայն որոնց` «հայերը միշտ պետք է ապրեն» վախի մթնոլորտում, և «ողջ աշխարհի հայերը մեր թշնամիներն են»։ Նա հարց է բարձրացրել, թե արդյոք նման հայտարարություններ անող երկրին ռազմական տեխնիկա վաճառելը բխո՞ւմ է Միացյալ Նահանգների շահերից։ Այս հարցերին ի պատասխան` Մորնինգսթարը հնչեցրել է ընդհանուր ֆրազներ՝ նշելով, որ պետքարտուղարությունը բազմաթիվ անգամ բարձրաձայնել է իրավիճակը չսրելու անհրաժեշտության և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին։
Բացի այդ, Մորնինգսթարը հայտարարել է, որ զինտեխնիկայի վաճառքը անհրաժեշտություն է, քանի որ սրվում են հարաբերությունները հարևան Իրանի հետ, ինչին ի պատասխան` Մենենդեսը հակադարձել է` ասելով, թե ինքը երբեք չի լսել, որ ադրբեջանական իշխանությունները հայտարարեն, թե Իրանն իրենց թշնամին է` ի տարբերություն Հայաստանի հասցեին հնչեցված հայտարարությունների։
Մենենդեսը բարձրացրել է նաև Ջուղայի գերեզմանատան ավերման խնդիրը՝ հարցնելով, թե ինչու այս դեպքը չի ներառվել ԱՄՆ պետքարտուղարության Կրոնական ազատությունների վերաբերյալ զեկույցում, ինչին ի պատասխան` Մորնինգսթարն ասել է․ «Ես չգիտեմ։ Սակայն եթե նշանակվեմ դեսպան, ապա ամեն ինչ կանեմ այդ վայր այցելելու համար… Ցանկացած նման գործողություն անընդունելի է, վրդովեցնող, և ես ամեն ինչ կանեմ այնտեղ այցելելու համար»։
Մենենդեսը նաև հարց է ուղղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, թե արդյոք 1915թ․-ին տեղի ունեցած դեպքերին վերաբերող փաստերը, որի հետևանքով սպանվել է 1.5 միլիոն հայ, վիճարկելի՞ են Մորնինգսթարի համար, վերջինս պատասխանել է՝ «ո՛չ»։ Սենատոր Ջին Շահինն, իր հերթին, շեշտը դրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վրա։

No comments:
Post a Comment