Ծառուկյանը կարող է մասնագետներ չհրավիրել, Օսկանյանին ամբողջ դիվանագիտական կորպուսն է սատարում, - այս մասին ասաց Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայր՝ Ալլա Հովհաննիսյանն` անդրադառնալով այս օրերին Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Ալլա Հովյհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Վարդան Օսկանյանի շուրջ իրական լարվածություն չկա: Ըստ նրա` այն, ինչ տեղի է ունենում, շոու է: «Ես չեմ հավատում, որ Օսկանյանին պետք է դատեն, և այս զարգացումներին նայում եմ այլ աչքով: Գագիկ Ծառուկյանը կարող է և միջազգային փաստաբաններ չհրավիրի, որովհետև ամբողջ դիվանագիտական կորպուսը գնացել էր Օսկանյանին սատարելու` մոռանալով, որ Ֆրանսիայի դեսպանատնից որևէ մեկը Մարտի 1-ին չսատարեց 100-հազարավոր մարդկանց՝ այն դեպքում , երբ Մարտի 1-ն այդ դեսպանատան հարևանությամբ էր տեղի ունենում: Այդ ամենի արդյունքում մեր երեխաները զոհվեցին: Այնպես որ ես չեմ հավատում այդ ամենին, ինչ և ում կհրավիրեն՝ ինձ դա չի հետաքրքրում»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը` համոզմունք հայտնելով, որ Օսկանյանը երբևէ չի դատվի: «Իսկ եթե կսխալվեմ, ուրեմն ուրախ եմ, որ Օսկանյանն իր կաշվի վրա կզգա իր անօրինական երկրի քայլն ու թշվառությունը»,- հավելեց Ալլա Հովհաննիսյանը:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ բարձր գնահատելով «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեությունը Հայաստանում` Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում Հայաստան հրավիրել միջազգային հեղինակություն ունեցող իրավաբանների և փաստաբանների խումբ:

No comments:
Post a Comment