Անդրադառնալով երեկ՝ առավոտյան, ԱԺ մուտքի մոտ ակտիվիստ Վարդգես Գասպարիի և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն ասաց, որ Սամվել Ալեքսանյանի՝ Գասպարիի ձեռքից պաստառ խլելը քրեորեն պատժելի արարք չէ՝ ո՛չ խուլիգանություն է, ո՛չ մանր խուլիգանություն, ո՛չ վարչական իրավախախտում: Ըստ նրա՝ պարզվել է, թե ով է Գասպարիին հրողը և ներկայացվել է քննության:
Նա ձեռնպահ մնաց որակումներ տալուց՝ վստահ լինելով, որ նյութերի նախապատրաստման փուլում համապատասխան ընթացք կլինի: «Հավատացե՛ք, օբյեկտիվ քննություն է լինելու, թեև օրենքով սահմանված կարգով Վարդգես Գասպարիին ոստիկանությունից իրազեկել են ներկայանալ հայտարարություն տալու նպատակով, սակայն չի ներկայացել»,- նկատեց ոստիկանապետի տեղակալը:
Խոսակցությանը ներկա քաղաքացիների այն մեկնաբանություններին, թե միջադեպին ներկա ոստիկանը վախեցել է Սամվել Ալեքսանյանի լկտի թիկնապահներից և չի միջամտել, ոստիկանապետի տեղակալն արձագանքեց, որ այսօրվա ոստիկանը հատկապես լկտիներից չի վախենում և ոչ մի կերպ չի ընկրկում:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ մուտքի մոտ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի վերաբերյալ իր բողոքը հայտնող ակտիվիստ Վարդգես Գասպարիին անսպասելիորեն մոտեցել էր Աժ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և խլել «Ռուբեն Հայրապետյան՝ մարդասպան» բովանդակությամբ պաստառը:
Մի փոքր անց մոտեցել էր մի երիտասարդ և Գասպարիին տապալել գետնին: Ազգային Ժողովի մուտքի մոտ գտնվող ոստիկաններից որևէ մեկը չէր փորձել միջամտել:

No comments:
Post a Comment