Popular Posts

Thursday, June 14, 2012

Կորցնում ենք ՀՀ սահմանները

ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ ահազանգ է հնչեցրել, հայ-թուրքական սահմանին ավազի հանքերի անխնա շահագործման հետևանքով Արաքս գետը փոխում է իր հունը` ետ մղելով սահմանային գիծը: «Մեր սահմանն այսպես թե այնպես փոքրանում է: Այդ ավազահանքերը լրջագույն վտանգ են դարձել երկրի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության համար: Երբ ավազը քանդում են, Արաքսը փոխումէ իր հունը, առաջ գալիս դեպի մեր երկիրը»,-ասել է պարոն Եղիազարյանը` հավելելով, որ եթե լիներ նորմալ պետություն, ապա իշխանությունները կպայքարեին այս ամենի դեմ: Թերթը հիշեցնում է, որ «Ժողովուրդ»-ի երեկվա համարում Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանն ասել էր. «70-ականներից սկսած` ՀՀ սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի... Փաստորեն, մենք առանց կռվի տարածքներ ենք տալիս թշնամուն»:

No comments:

Post a Comment