Popular Posts

Thursday, June 14, 2012

Ծառուկյանը պերմանենտ հանդիպո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանին



«Գագիկ Ծառուկյանն այս օրերին դարձյալ գտնվում է Բելառուսում, մեկնել է երկուշաբթի օրը»,- այս մասին «Հրապարակ»-ը տեղեկացել է ԲՀԿ-ից:

«Պաշտոնական պատասխանն է՝ գնացել է կոնյակի գործարանի գործով: Ե՞րբ է վերջապես բացվելու Ծառուկյանին անվերջ Բելառուս «կանչող» այդ գործարանը, ԲՀԿ- ում կոնկրետ ժամկետներ այս պահին չեն կարող ասել՝ առաջիկայում: Տեղեկացրին, որ կոնյակը տակառներով Հայաստանից տեղափոխելու են Բելառուս, այնտեղ կատարեն շշալցում, պահեստավորում: Ասացին, որ դա Բելառուսում Ծառուկյանի առաջին և միակ բիզնեսն է: Այդ այցերի ընթացքում Ծառուկյանը պերմանենտ հանդիպո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանին. հարցը մնաց անպատասխան: Ծառուկյանը Հայաստան կվերադառնա առաջիկա շաբաթ-կիրակի»,- հավելում է թերթը:

No comments:

Post a Comment