Popular Posts

Thursday, June 14, 2012

Վարդան Այվազյանը ցանկանում է հնդիկներին ներգրավվել հանքարդյունաբերության մեջ

«ՉԻ» տեղեկություններով` մոտ օրերս գործնական այցով պատրաստվում է Հնդկաստան մեկնել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Բանից պարզվում է` ՀՀ-ում ընդամենը մեկ երկաթի հանք ունեցող Այվագյանը ձեռնամուխ է եղել հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ մտցնել նաև հնդիկ բարեկամների միջոցով: Խորհրդարանականների շրջանում տարածված լուրերի համաձայն` բիզնես դաշտում առավելագույն ճարպկություն ցուցաբերած սույն պատգամավորը հաջողեցրել է Հնդկաստանում շփումների մեջ մտնել տեղի խոշորագույն մեծահարուստների հետ, որոնք պատրաստակամություն են հայտհել հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ում մեծ գումարներ ներդնելու: Սակայն այս խոսակցությունների համատեքստում Այվազյանի գործերին քիչ թե շատ տեղյակ շրջանակները նշում են նաև, որ Այվազյանը դեռևս դանդաղում է իր նախկին պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու, քանի որ այդ առթիվ նա իր պատճառներն ունի:
Բանն այն է, որ Այվազյանը նախ սպասում է ՀՀ կառավարության վերջնական կագմի ձևավորմանը, երկրորդ` Այվազյանի հեռահար ծրագրերր շատ ավելի հարթ կարող էին ընթանալ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում: Թեև, չի բացառվում, որ Այվազյանը իրեն ձեռնտու պայմաններով կկարողանա ընդհահուր հայտարարի գալ նաև ներկայիս կառավարության հետ:

No comments:

Post a Comment