Popular Posts

Thursday, June 21, 2012

Դե, ասում եմ քեզ, ինձ հետ կատակներ չանես


ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ խորհրդարանում «տեղն Է դրել» ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:
«Աժ միջանցքում հանդիպելով Դեմիրճյանին` Ալեքսանյանը նրան ասել է, թե ինքն էլ Է Հայ ազգային կոնգրեսից: Լրագրողները սկսել են ծիծաղել: Դեմիրճյանն էլ տարել-բերել ու թե՝ քեզ հավաք պահիր, չափերիդ մեջ: «Ինչ եմ արե՞լ որ»,- հարցրել Է Ալեքսանյանը: «Դե, ասում եմ քեզ, ինձ հետ կատակներ չանես, ես տենց բաներ չեմ սիրում»,- ասել է Դեմիրճյանն ու հեռացել:
Այնուհետեւ Ալեքսանյանը մոտեցել Է Կոնգրեսի մեկ այլ պատգամավորի՝ ԱԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանին եւ բողոքել, թե ինչու են իրեն այդքան քննադատում, բա ինքը մեղք չէ՞, ինչպե՞ս դիմանա: «Ոչինչ, կդիմանաս»,- պատասխանել է Լյուդմիլա Սարգսյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»:

No comments:

Post a Comment