Popular Posts

Saturday, June 23, 2012

մենք ունենք նախադեպ, երբ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարականով վերջինիս թիկնազորը սպանեց Պողոս Պողոսյանին

Հայկական բանակը, գլխավոր շտաբն իր մի սպային չկարողացավ պաշտպանել, և հարց է առաջանում, թե ինչպես են կարողանալու հետագայում ռազմական խնդիրներ լուծել,  ասաց գրող, հրապարակախոս Հուսիկ Արան (ձախում)` պատասխանելով հարցին, թե ինքն ինչի արդյունք է համարում ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքը, որի հետևանքով բուժծառայության մայոր Վահե Հակոբյանի վիճակը մինչ օրս համարվում է ծայրահեղ ծանր: 


«Նախ, մենք ունենք նախադեպ, երբ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարականով վերջինիս թիկնազորը սպանեց Պողոս Պողոսյանին, իսկ թիկնապահը դատապարտվեց 1 տարվա պայմանական ազատազրկման և, փաստորեն, բանտ չնստեց»,– ասաց նա: 


«Մենք ունենք նախադեպ, որ այս երկրում մարզպետը կնոջն ապտակում է, և ոչ մի պատասխանատվություն: Եթե Լիսկային (Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյան) կնոջն ապտակելու համար դատապարտեին, եթե Քոչարյանի թիկնապահին մարդ սպանելու համար դատապարտեին, այսօր այդ «Հարսնաքարի» դեպքը չէր լինի: Ես զայրացած եմ Պաշտպանության նախարարի վրա, հարց եմ տալիս՝ պարո'ն Օհանյան, այդպե՞ս եք պաշտպանում ձեր սպային»,- ասաց Հուսիկ Արան:

No comments:

Post a Comment