Popular Posts

Friday, June 8, 2012

Տիգրան Սարգսյանն ընդդիմանո՞ւմ է Գագիկ Բեգլարյանի՝ նախարար նշանակվելուն


«Երկիր»-ը գրում է, որ նախարարական պորտֆելները բաժանելու շուրջ նոր խնդիրներ են առաջացել ՀՀԿ-ում:
«Թեև կառավարության կազմը լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու, բայց մեր տեղեկություններով՝ նոր կառավարության հետ կապված՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի մտավախություններ ունի: Սարգսյանը նախարարների պաշտոններում ցանկանում է տեսնել հեշտ կառավարելի և անմիջապես իրեն ենթարկվող մարդկանց: Այս համատեքստում, մեզ հասած լուրերի համաձայն, Տիգրան Սարգսյանն ընդդիմանում է Գագիկ Բեգլարյանի՝ նախարար նշանակվելուն:

Ինչպես հայտնի է, Բեգլարյանի նախարար դառնալու թեման շոշափվում էր դեռ վաղուց, մամուլում նախ շրջանառվեց, որ նա դառնալու է կապի և տրանսպորտի նախարար, հետո էլ` տարածքային կառավարման նախարար: Մենք արդեն հայտնել ենք, որ ամենահավանականը տարածքային կառավարման նախարարի պաշտոնն է, ինչն էլ ամենաշատն է անհանգստացնում Տիգրան Սարգսյանին: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները տեղեկացրին, որ նա ջանում է Արմեն Գևորգյանին պաշտոնում թողնելու համար: Ի դեպ, Բեգլարյանը պաշտոնի համար լուրջ պայքար չի ծավալում»:

No comments:

Post a Comment