Popular Posts

Thursday, June 21, 2012

Դավութօղլուի դոկտրին


«Միջին Արևելքում ամերիկյան ազդեցության անկման հետ Թուրքիաի և Իրանի միջև պատմական ուժային պայքարը ինտենսիվ է դարձել. յուրաքանչյուրը փորձում է լցնել տարածաշրջանի վակուումը՝ իր ազդեցությունն ընդլայնելով: Սիրիան ու Իրաքը ռազմական թատերաբեմ են դարձել Թուրքիայի և Իրանի համար: Սիրիայում մոտ է ուրիշի ձեռքերով իրականացվող պատերազմը, որում Իրանը զենք է մատակարարում իր ալավի հաճախորդին, իսկ Թուրքիան ակտիվորեն զինում է ընդդիմությանը: Իրաքում Թուրքիան և Իրանը մրցում են սուննի-շիա վնասված գծում ազդեցության համար: Ոչ մի ճակատում էլ Թուրքիան տարածաշրջանային առաջնորդ չի դիտվում, ինչպիսին ձգտում է լինել». գրում է Eurasia Review-ն Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը՝ Թուրքիայի և Իրանի հարաբերությունների կտրվածքով:

«Սիրիաում, որտեղ սուննի մեծամասնությունը պայքարում է Ասադի ալավիական ռեժիմը տապալելու համար, թուրք-իրանական հակասությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ արաբների կյանքի համար», - կանխատեսում է հոդվածագիրը՝ նկատելով, որ Սիրիայի դեպքում մրցակիցները շահարկում են ցանկացած առիթ՝ ինչպես օրինակ Հուլայի կոտորածը:

Ավելին՝ «Սիրիան փորձադաշտ է դարձել Անկարայի և Թեհրանի՝ ուրիշի ձեռքով վարվող պատերազմում դրսևորված ունակությունների համար»: Իրանն այս հարցում, ER-ի գնահատականով, ավելի հմուտ է՝ քանի որ ունի Աֆղանստանում Լիբանանում և Պաղեստինում հանդես գալու միջնորդավորված փորձ: Սակայն Իրանի առավելությունը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում ռազմական միջամտություն չի սկսվել. այս դեպքում Թուրքիան՝ սովորական սպառազինություններով պատերազմելու իր ունակությամբ առավելություն կստանա:

«Իրաքում Թուրքիայի ու Իրանի խաղը նվազ արյունալի է և ավել շատ քաղաքական խուսանավումներով: Յուրաքանչյուրը՝ Անկարան և Թեհրանը, իր սիրելի քաղաքական խումբն ու անձինք ունի: Իրանամետ վարչապետ Նուրի ալ-Մալիքին և թուրքամետ սունի փոխնախագահ Տարեկ Հաշիմին. նրանցից յուրաքանչյուրը որպես «Բաղդադում սեփական մարդ» է ծառայում». Իրաքում թուրք-իրանական հարաբերությունների դիտարկումն է ներկայացնում հոդվածագիրը:

Ավելին, ըստ հեղինակի, Իրաքի շիաների դեմ «մահվան վաշտեր» բանեցնելու մեղադրանքով փոխվարչապետ Հաշիմիի ձերբակալության թույլտվությունը վարչապետ Մալիքին արձակել է Իրանի ճնշումների տակ: Հաշիմին, սակայն, ապաստան գտավ Թուրքիայում, որն իր հերթին ցույց տվեց՝ «այնքան էլ հեշտ չէ նեղացնել Բաղդադում իր մարդուն»:

Հոդվածագրի կանխատեսմամբ, չնայած Իրանի և Թուրքիայի միջև այժմ Սառը պատերազմ է ընթանում, ամեն բան կարող է թեժանալ:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դերին՝ որպես տարածաշրջանի առաջնորդ, ապա, ըստ ER-ի, «Թուրքիայի արտաքին քաղաքականության հայեցակարգի՝ այսպես կոչված «Դավութօղլուի դոկտրին»-ի ջատագովները կամենում են Թուրքիային տարածաշրջանի ծագող աստղ, տարածաշրջանային «զորթոնքի» առաջնորդ տեսնել: Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ «Թուրքիան կառաջնորդի փոփոխությունը Միջին Արևելքում՝ որպես տեր ու ծառա»:

Հոդվածագրի գնահատականով՝ Թուրքիայի ներգրավվածությունը շիա-սուննի հակամարտություններում այդ դոկտրինը իջեցնում են անհաս ուտոպիայի մակարդակի:

No comments:

Post a Comment