Popular Posts

Monday, June 11, 2012

ագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում իշխանության հետ, Սերժ Սարգսյանին ճանապարհում է Ճապոնիա, իսկ Վարդան Օսկանյանն էլ արժանանում Ազգային անվտանգության ծառայության ուշադրությանը


Ուշագրավ շրջադարձ

Թվում էր` քաղաքական օրակարգում վերջին շրջանում առաջին պլան եկած Ղարաբաղի խնդիրը դեռ երկար ժամանակ կմնա այդ դիրքերում, սակայն երեկ տեղի ունեցավ մի իրադարձություն, որն առաջին հայացքից կապ չունի այդ հարցի հետ և սակայն միանգամայն իրավամբ հավակնում է լինել քաղաքական թեմատիկայի առաջնային հարցերից մեկը և անգամ հետ մղել ղարաբաղյան խնդիրը գոնե առժամանակ: Խոսքն, իհարկե, Վարդան Օսկանյանի և նրա «Սիվիլիթաս» հիմնադրամի հանդեպ իրավապահների հետաքրքրության և փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործի մասին է: Թե ինչ կա այս ամենի համատեքստում, թերևս կերևա առաջիկայում: Սակայն ևս մի ուշագրավ դետալ այս ամենում:

Երեկ նաև Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը հաստատել է օրեր շարունակ շրջանառվող այն տեղեկությունը, որ վարչապետը օրերս հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Զուգադիպությո՞ւն է արդյոք, որ այդ մասին լուրը կառավարությունը հաստատում է միայն երեկ, այսինքն` այն օրը, երբ Վարդան Օսկանյանն էլ հայտարարում է իր դեմ իրականացվող քաղաքական պատվերի մասին: Համենայնդեպս, նման դեպքերում ասում են, որ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Իսկ ի՞նչ կապ կարող էր ունենալ Օսկանյանի դեմ իրավապահների ուշադրությունը վարչապետ-Ծառուկյան հանդիպման հետ: Ուղղակի գուցե ոչ մի կապ, սակայն, ընդհանուր առմամբ, նկատելի է, որ իշխանությունը միաժամանակ ցույց է տալիս ԲՀԿ-ում, այսպես ասած, երկու ճյուղավորումը, երբ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում իշխանության հետ, Սերժ Սարգսյանին ճանապարհում է Ճապոնիա, իսկ Վարդան Օսկանյանն էլ, ըստ երևույթին, անհնազանդություն է ցուցաբերում և դրա համար արժանանում իրավապահ Ազգային անվտանգության ծառայության համակ ուշադրությանը:

Համենայնդեպս, այս վիճակը բավական հետաքրքրական է և պետք է սպասել նոր զարգացումների, որոնք անկասկած կլինեն և թերևս նոր լույս կսփռեն, ավելի կբացեն այս իրադարձությունների ենթատեքստը: Համենայնդեպս, տեղի ունեցածը իսկապես ուշագրավ շրջադարձ է և թերևս բեկումնային կարող է լինել ոչ միայն կարճ ժամկետի, քաղաքական պահի, այլ ընդհանրապես ամբողջ նախագահական գործընթացի համար:

No comments:

Post a Comment