Popular Posts

Thursday, June 14, 2012

Սերժ Սարգսյանին պարզապես չի հաջողվում վերջնականապես կողմնորոշվել կադրերի հարցում



Չնայած նախնական պայմանավորվածությանը՝ երեկ չի կայացել ՀՀԿ ԳՄ նիստը: ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, թե նիստը հետաձգվել է որոշ կազմակերպչական, տեխնիկական խնդիրների պատճառով և կկայանա այսօր՝ երեկոյան:

«Թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Իսկ ահա «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ Սերժ Աարգսյանին պարզապես չի հաջողվում վերջնականապես կողմնորոշվել կադրերի հարցում: Նա ցանկանում է միաժամանակ և՛ փոքր-ինչ փոփոխություններ կատարել (գոնե 5 նախարարություններում նշանակելով նոր դեմքերի), և՛ պահպանել թիմը»,- ապա թերթը հավելում է.

«Ինչևէ, այսօր տեղի կունենա ՀՀԿ-ի գործադիր մարմնի և խորհրդի նիստ, որի ժամանակ, ըստ մեր տեղեկությունների, որևէ հստակ որոշում չի կայացվելու: Կառավարության կազմը ամբողջությամբ պարզ կլինի շաբաթ օրը: Բանն այն է, որ Ս. Սարգսյանը վերջնական որոշում չի կայացրել նաև ՕԵԿ-ի հարցում. պարզ չէ՝ նրանց տալու է աշխատանքի և սոցիալական հարցերի՞, թե՞ քաղաքաշինության նախարարությունը:
Ըստ ամենայնի՝ երկուշաբթի օրն էլ կառավարությունը կգումարի արտահերթ նիստ»:

No comments:

Post a Comment