Popular Posts

Monday, June 11, 2012

Եթե Վարդան Բոստանջյանը ԿԲ խորհրդի անդամ դառնա, առաջիկայում պետք է դուրս գա ԲՀԿ շարքերից

ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը երեկ, «ՀԺ»-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով առաջիկայում իր՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ դառնալու մասին լուրերին, ասել է. «Այդ մասին որևէ տեղեկություն չունեմ, բայց այնպիսի գործեր, որ իմ մասնագիտությանը համապատասխան են, ես միշտ պատրաստ եմ իմ նպաստը բերելու»: 

«Ի դեպ, Բոստանջյանը դեռ շարունակում է ԲՀԿ անդամ մնալ: «Կենտրոնական բանկի մասին» օրենքի 19 հոդվածի 5-րդ կետի համաձայն, սակայն, ԿԲ խորհրդի անդամները չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Բոստանջյանը ԲՀԿ քաղխորհրդի անդամ է և եթե իսկապես ԿԲ խորհրդի անդամ դառնա, առաջիկայում պետք է դուրս գա ԲՀԿ շարքերից»,- հավելում է թերթը:

No comments:

Post a Comment