Popular Posts

Thursday, June 14, 2012

ՌԴ ԱԳ փոխնախարարը և Իրանի դեսպանը քննարկել են ապագա բանակցությունները «Վեցնյակի» հետ



ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը և Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջաջին հինգշաբթի օրը քննարկել են իրանական միջուկային հարցի շուրջ Թեհրանի և «Վեցնյակի» միջև բանակցությունների նախապատրաստությանը վերաբերող հարցեր։

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ քննարկվել են հունիսի 18-19-ը Մոսկվայում կայանալիք բանակցությունների նախապատրաստության հարցեր:

Հինգշաբթի օրը Ռյաբկովը հանդիպել է նաև ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

No comments:

Post a Comment