«Նոր կառավարության անդամներին որոշելու շուրջ մտորումներն ու քննարկումները դեռ շարունակվում են», քաղաքական որոշ շրջանակներում շրջանառվում է տրանսպորտի և կապի նախարարի նոր անուն:
«Ըստ որոշ լուրերի` հնարավոր է այդ պաշտոնը վստահվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին: Չի բացառվում, որ նա նախարարի աթոռին նստի՝ ՕԵԿ-ի կրծքանշանով: Այս դեպքում, կարծես, հաստատվում են նաև այն տեղեկությունները, թե նախագահի վերահսկողության ծառայությունը կղեկավարի ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը: ՀՀԿ-ական որոշ շրջանակներում, սակայն, խոսակցություններ են շրջանառվում, որ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Մանուկ Վարդանյանը կշարունակի պաշտոնավարել:
Նա, իհարկե, չի անդամակցի ՕԵԿ-ին, կլինի անկուսակցական նախարար: Ի դեպ, երեկ Վարդանյանը մեր թղթակցին հայտնեց, որ ժամանակի սղության պատճառով ՕԵԿ-ի անդամագրման նոր կարգին դեռ չի ծանոթացել, և չբացառեց, որ եթե նոր կարգում ինչ-որ բան իրեն չբավարարի, հնարավոր է՝ չանդամակցի ՕԵԿ-ին»,- հավելում է թերթը:
No comments:
Post a Comment