Սիրիական բանակի ևս մեկ գեներալ և 199 մարդու հետ միասին Հաթայի մոտակայքում հատել են թուրքական սահմանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, սիրիացի գեներալի հետ են 2 գնդապետ, 2 մայոր, 1 լեյտենանտ, 33 զինվոր: Գեներալի անունը, անվտանգության նկատառումներով, չի հրապարակվում:
Նրանց հետ եղել են նաև կանայք և երեխաներ, ինչպես նաև 4 վիրավոր, որոնք տեղափոխվել են թուրքական Ռեյհանլըի պետական հիվանդանոց:
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով` Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հատել է 33 հազ-ի սահմանը:
Ընդհանուր առմամբ, անցյալ տարվա ապրիլից Թուրքիա մուտք է գործել 55690 սիրիացի, որոնցից 22611-ը սեփական ցանկությամբ վերադարձել է Սիրիա:
No comments:
Post a Comment