Թուրքիան պատրաստվում է չեղյալ հայտարարել Ֆրանսիայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները: Այս մասին հեռուստահարցազրույցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն շնորհիվ Ֆրանսիայի որդեգրած նոր դիրքորոշումների»,- ասել է նա։
Հարցազրույցի ընթացքում արտգործնախարարը նաև նշել է, որ հուլիսի 5-ին մտադիր է պաշտոնական այց կատարել Ֆրանսիա և բանակցություններ վարել ֆրանսիացի պաշտոնյաների հետ:
«Մենք հույս ունենք, որ հունիսի 5-ի բանակցություններից հետո Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերություններում առկա լճացումը կվերանա»,- եզրափակել է Դավութօղլուն:
No comments:
Post a Comment