Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները «Սիվիլիթաս» հիմնադրամից պահանջել են վերջին չորս տարվա գործունեության փաստաթղթերը՝ սկսած հիմնադրման օրվանից՝ 2008թ. մայիսից, այս մասին տեղեկացնում է «ՍիվիլՆեթ» լրատվական կայքը, որը պատկանում է վերոնշյալ հիմնադրամին:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ է հարուցել, որն առնչվում է «Սիվիլիթաս» հիմնադրամին և նրա հիմնադիր, ՀՀ նախկին արտգործնախարար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր ընտրված Վարդան Օսկանյանին:
Մինչ օրս Վարդան Օսկանյանը երեք անգամ հրավիրվել է ԱԱԾ՝ ցուցմունք տալու:
«ՍիվիլՆեթի» հետ զրույցում «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի խորհրդի անդամները ևս հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու:
«Տրամաբանական կլիներ, որ նախքան Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեական գործի հարուցումը, հարկայինը գար և ստուգեր մեր գործունեությունը՝ պարզելու խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ»,– ասել է նա:
«Զարմանալի է, որ գործը հարուցելուց հետո, այսինքն՝ մայիսի 25-ից շուրջ մեկ ամիս անց է հարկայինը մեզանից գործունեության փաստաթղթեր պահանջում»,- ավելացրել է Սալբի Ղազարյանը:

No comments:
Post a Comment