Popular Posts

Friday, June 22, 2012

բավարարեցին քննչական մարմնի միջնորդությունը


Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 17։00-ին, Երևան քաղաքի Կենտրոն, Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեցին չորս երիտասարդներ - Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը և Արման Բաղդասարյանը։

Վերջիններս դատարան էին բերվել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցների հսկողությամբ՝ ձեռնաշղթայված վիճակում։

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդել էր նշված դատարան, որպեսզի այս չորս անձանց նկատմամբ, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրում բժիշկներին առանձնակի դաժանությամբ ծեծի ենթարկելու համար, դատարանը որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանքը։
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված դատարանի դատավորներ Մնացական Մարտիրոսյանը, Էդիկ Ավետիսյանը և Գայանե Կարախանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեցին քննչական մարմնի միջնորդությունը։

No comments:

Post a Comment