Popular Posts

Wednesday, June 20, 2012

Ճապոնիան իրանական նավթի ներկրումն ապահովելու մասին օրենք է ընդունել



Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի խորհրդարանն այսօր հաստատել է Իրանից ներկրվող նավթի ապահովագրման պետական երաշխիքները, ինչը Տոկիոյին հնարավորություն կտա շրջանցել ԵՄ-ի նոր պատժամիջոցները: Ճապոնիայում այդ օրենքն ուժի մեջ է մտնելու հունիսի 27-ին: Այս մասին հայտարարել է մի չինովնիկ, ով չի ցանկացել հայտնել իր անունը:

Նախորդ ամիս Միջազգային էներգետիկ գործակալությունը հայտարարեց, որ իրանական նավթի արտահանումն օրական 2.5 միլիոն բարելից կրճատվել է մինչև 2 միլիոն բարելի: Ինչպես ակնկալվում է, այս տարվա երկրորդ կեսին այն կնվազի մինչև օրական 1.5 միլիոն բարելի:

Դա ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցներից ազաված Ճապոնիայի կառավարությանը թույլ կտա մինչև 7.6 միլիարդ դոլարով ապահովել հում նավթով լեցուն իրանական յուրաքանչյուր լցանավի վթարը:

Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Չինաստանի ու Հնդկաստանի համար իրանական նավթով լի լցանավերի ապահովագրումն արգելող ԵՄ-ի պատժամիջոցները դարձել են գլխացավանք, քանի որ ասիական այդ երկրները միասին գնում են իրանական նավթի 2/3-ը:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն իրանական նավթի ներկրման վրա բեռնարգելք է դրել այս տարվա հունվարի 23-ին, որն ամբողջությամբ գործելու է հուլիսի 1-ից:

No comments:

Post a Comment