Երեք օրը, դա այն ժամանակն է, որը մնացել է մինչև եվրոյի հետագա ճակատագրի համար ծայրաստիճան կարևոր բրուսելյան գագաթաժողովը, որը մեկնարկում է հունիսի 28-ին: Եվ եթե մինչ այդ եվրոպական առաջնորդները չպայմանավորվեն նոր եվրոպարտատոմսեր թողարկման մասին, որոնց տեղաբաշխումից ստացված գումարով հնարավոր կլինի Իտալիայի և Իսպանիայի պարտքերը ֆինանսավորելու հիմնադրամ ստեղծել, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը` հղում կատարելով Bloomberg-ին տված Սորոսի հարցազրույցին:
«Ֆինանսական հարցերում ԵՄ առաջնորդների միջև տարաձայնություններ կան: Եթե դրանք 3 օրվա ընթացքում չլուծվեն, ապա ես վախենում եմ, որ գագաթաժողովը ձախողված կլինի: Իսկ դա արդեն իսկապես կարող է անդառնալի հետևանքներ ունենալ», - նշել է Սորոսը:
81-ամյա ամերիկացի ներդրողը նաև կատեգորիկ կերպով համաձայն չէ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ուղեգծի հետ, ով ընդդիմանում է եվրոպարտատոմսերի թողարկմանը, քանի դեռ եվրոգոտու երկրների միջև ֆինանսների կառավարման հարցում ավելի սեղմ ինտեգրման համաձայնություն չի կայացել: Այդ կերպ ԵՄ-ի այն երկրները, որոնք առավել մեծ պարտքային բեռ են կրում, բյուջեի տնտեսման խիստ քաղաքականություն պետք է վարեն:
«Մերկելը եվրոպական քաղաքական թաթերաբեմում հայտնվեց որպես ուժեղ առաջնորդ: Սակայն, ցավոք սրտի, նա Եվրոպան սխալ ուղղությամբ է տանում»,- հայտարարել է Սորոսը:
Այսպիսով Սորոսը ինքնաբերաբար պաշտպանում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի դիրքորոշումը, ով, ինչպես սպասվում է, ԵՄ-ի առաջիկա գագաթաժողովին կպնդի դեպոզիտների երաշխիքների համակարգի ստեղծման, եվրոպարտատոմսերի թողարկման և Իտալիայի կողմից առաջարկված` ֆինանսական փրկության ֆոնդի կողմից պարտքային ճգնաժամից առավել տուժած երկրների պարտատոմսերը գնելու ծրագրի ներդնումը:
No comments:
Post a Comment