Աշխարհի 8 երկրներ` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը, 2012թ. սկզբին ձեռնարկել են իրենց միջուկային սպառազինության արդիականացումը՝ միաժամանակ կրճատելով դրանք, ասվում է Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հետազոտության մեջ:
Եթե 2011թ. այդ երկրները 20,530 միջուկային մարտագլխիկ ունեին, ապա 2012թ. դրանց քանակը կրճատվել է մինչև 19 հազարի: Մարտական հերթապահության էր դրված 4,4 հազար մարտագլխիկ:
SIPRI-ի տվյալներով, ներկայում ԱՄՆ սպառազինության տակ 8 հազար մարտագլխիկ կա, որոնցից 2,150-ը տեղակայված են մարտական հերթապահություն իրականացնող կրիչների վրա:
Ռուսաստանի համար այդ ցուցանիշները կազմում են 11 հազար և 1,8 համապատասխանաբար:
Մեծ Բրիտանիայում մարտական հերթապահության են դրված 160 մարտագլխիկ, Ֆրանսիայում` 290: Մնացած 4 պետությունները մարտական հերթապահության տակ գտնվող միջուկային մարտագլխիկներ չունեն:
Մեծ Բրիտանիայի ընդհանուր միջուկային սպառազինությունը կազմում է 225 միավոր, Ֆրանսիայինը` 300, Չինաստանինը` 240, Հնդկաստանինը` 80-100, Պակիստանինը` 90-110 և Իսրայելինը` 80:
Միջուկային ակումբի գերտերությունների կողմից իրականացվող սպառազինության կրճատումը, SIPRI-ի գնահատմամբ, չի խոսում այդ երկրների նման զինատեսակից ընդհանրապես հրաժարվելու մասին: Բանը նրանում է, որ զուգահեռաբար իրականացվում են միջուկային զենքի արդիականացման և թարմացման ծրագրեր:
«Նման ծրագրերը ցույց են տալիս, որ միջուկային զենքը դեռ շարունակում է միջազգային ինքնահաստատման և ազգեցության գործիք հանդիսանալ», - ասվում է SIPRI-ի հետազոտության մեջ:
No comments:
Post a Comment