Popular Posts

Monday, June 25, 2012

Հունաստանը Եվրամիությունից 2 տարի ժամանակ է խնդրում


Հունաստանի նոր կառավարությունը (ձևավորվել է հունիսի 22-ին) մտադիր է Եվրամիությունից լրացուցիչ 2 տարի ժամանակ խնդրել խիստ տնտեսական միջոցառումների իրագործման համար, հայտնում է REGNUM-ը:

Երկրում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Եվրոմիության և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հերթական վարկը ստանալու դիմաց Հունաստանը համաձայնել է մինչև 2015թ.-ը 150.000-ով կրճատել պետական ծառայողների թիվը:
Նոր կոալիցիոն կառավարությունը հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել իրականացնել խիստ տնտեսական քաղաքականությունը` առանց աշխատավարձերի ու կենսաթոշակների հետագա կրճատման ու նոր հարկերի ներդրման:

No comments:

Post a Comment