Popular Posts

Thursday, June 21, 2012

ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ կգումարի


Այսօր ժամը 20.00-ին «Հանրապետական» կուսակցությունը կենտրոնական գրասենյակում կգումարի Գործադիր մարմնի նիստ` ՀՀ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Գործադիր մարմնի նիստին, սակայն, չի հաջորդի խորհրդի նիստը: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Աժ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:


Նա վստահաբար չնշեց, թե ԳՄ այսօրվա նիստում կքննարկվի մարզպետների հարցը` ընդգծելով, որ հստակ չի կարող ասել, որ այդ հարցը հաստատ կքննարկվի: Մեր հարցին, թե արդյո՞ք հնարավոր է այսօրվա նիստին անդրադարձ լինի կառավարության 2012-2017թթ. ծրագրին, որն այդքան շատ քննադատվեց ազգային ժողովում, Շարմազանովն ասաց. «Չէ, ինչը պետք է քննարկվի: Բնական է, որ քննադատվեց (նկատի ունի կառավարության ծրագիրը - Tert.am), քաղաքական բազմակարծություն է, և ամեն մեկն իր կարծիքն է հայտնում»:


Tert.am-ի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարության` խիստ քննադատության արժանացած ծրագիրը մտահոգել է գործադիրին և այսօր ԱԺ-ում ծրագրի ընդունումից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության շենքում ընդունել է բոլոր նախարարներին և անդրադարձել հնչած քննադատություններին` խիստ հանձնարարականներ տալով գործադիրի անդամներին՝ «լծվել գործի» և ամեն ինչ անել Կառավարության ծրագիրն իրականացնելու համար: Վարչապետը նաև շեշտադրում է արել գերատեսչություններում կարգապահական նորմերի պահպանման անհրաժեշտության վրա:


Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը 75 կողմ, 47 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ՀՀ Կառավարության գործունեության ծրագիրը: Ինչպես և սպասվում էր, ծրագրին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը, իսկ խուրհրդարանական մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ քվեարկեցին:


Վերադառնալով մարզպետների հարցին` նշենք, որ օրակարգային են ԲՀԿ-ական մարզպետներին փոխարինողների հարցը: Այսինքն` իշխող կուսակցությունը պետք է մարզպետներ նշանակի ԲՀԿ ղեկավարած երկու մարզերում` Վայոց Ձորում և Գեղարքունիքում:
Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում առաջադրվել է ՀՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը:
Էդգար Ղազարյանը ներկայում զբաղվում է դասախոսական գործունեությամբ, իսկ մինչ այդ զբաղեցրել է «Ջերմուկ գրուպ» ընկերության մարկետինգի տնօրինի, իսկ ավելի ուշ ընկերության նախագահ Աշոտ Արսենյանի խորհրդական և զուգահեռաբար նրա՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական:
ՀՀԿ ԳՄ նիստին չի քննարկվել Գեղարքունիքի մարզպետի հարցը, որը ևս օրակարգային է:

No comments:

Post a Comment