Popular Posts

Wednesday, June 20, 2012

Դուք երբեք չեք ընդունել Ձեր սխալները



«Դուք երբեք չեք ընդունել Ձեր սխալները»,- այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը նման խոսք ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նա մատնանշեց, որ սոցիալական բոլոր ծրագրերի մասին խոսելիս ոչ մի բառ չասվեց ՀՀ պարտքերի մասին, որը արդեն 45% է հասել և անկառավարելի է դարձել, միաժամանակ նվազել են արտաքին ներդրումները, ավելացել է աղքատությունը:

Վ. Օսկանյանի խոսքով՝ կառավարությունը 2009-ի անկման պատճառ նշում է շինարարության ժառանգությունը, որը եթե չլիներ, անկումը չէր լինի 14.5%, բայց անկման պատճառը ճգնաժամը, տնտեսության կառուցվածքը և կառավարության վարած քաղաքականությունն է եղել. «Ընդ որում` գերակշռողը Ձեր վարած թերի քաղաքականությունն է: Դուք չկարողացաք գնահատել ճգնաժամի ազդեցությունը: Իսկ այսօր կրկին ռիսկեր են նշվում, բայց չկա, թե ինչ է արվելու ճգնաժամի դեպքում»:

Վ.Օսկանյանը հիշեցրեց, որ Տիգրան Սարգսյանը ԱՄՆ-ից վերադարձել էր այն ժամանակ, երբ այնտեղ արդեն բանկեր էին սնանկանում, ու ներկայացրեց բյուջե` 9% աճով:

No comments:

Post a Comment