Փաստորեն` Բաղրամյան 26-ի վերջին հույսը, այն է` տրոհել, խանգարել քաղաքական դաշտի միասնական ձգտումները, չի ստացվում:
Լևոն Տեր- Պետրոսյանն իր վերջին ելույթում անդրադառնալով ԲՀԿ-ի թեմային` ավելի կոշտ գնահատականներ տվեց բոլոր նրանց, ովքեր Բաղրամյան 26-ի ցուցումով իսկական պատերազմ են հայտարարել ԲՀԿ-ին` անվանելով «խառնակիչներ»:
«Իրերը կոչելով իրենց անունով, հարկ էարձանագրել հետեւյալը. անկախ կոչվածորոշ մամուլի միջոցներ եւ քաղաքականուժեր, այդ թվում նաեւ Հայ ԱզգայինԿոնգրեսից անջատված տարրեր, անցյալտարվա հոկտեմբերից սկսած պայքարելեւ, հակառակ իրենց կանխատեսումների չարդարացման, այսօր էլ շարունակում են պայքարել«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմացումը եւ քաղաքական մյուս ուժերի, հատկապեսԿոնգրեսի հետ, համագործակցությունը վիժեցնելու համար, նպատակ հետապնդելով «Բարգավաճին»կրկին մղել Սերժ Սարգսյանի գիրկը»,- նշեց երկրի 1-ին նախագահը իր երեկվա ելույթում:
Ըստ Տեր – Պետրոսյանի` «նրանք ձգտում են անել այն, ինչ ոչ մի կերպ չհաջողվեց անել ՍերժՍարգսյանին, այն է՝ «Բարգավաճին» նորից դարձնել Հանրապետական կուսակցության կցորդն ուհլուհնազանդ կամակատարը»:
Այսպիսով, Տեր- Պետրոսյանն իր վերջին ելույթում հանդես չեկավ «առանձին քաղաքագիտական վերլուծությամբ», որին համաձայն չէին ՀԱԿ-ում: Այս անգամ առաջին նախագահի ելույթը ինքնավստահ բնույթ ուներ, և այլևս նա կարիք չուներ իր թեզերը` ԲՀԿ-ի վերաբերյալ, համոզելու ՀԱԿ-ի վերնախավին, որտեղ, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, գրեթե բոլորը համամիտ են 1-ին նախագահի տեսակետների հետ:
Այսպիսով, Բաղրամյան 26-ի բոլոր ծրագրերը` ջլատել, կազմաքանդել ՀԱԿ-ը և «փողոցը» վերցնել իրենց վերահսկողության տակ, չստացվեց:
Ելնելով այս իրավիճակից, Բաղրամյան 26-ը որոշել է ԲՀԿ-ից բացի քարոզչական պատերազմ հայտարարել նաևՀԱԿ-ին ու անձամբ Լևոն Տեր- Պետրոսյանին:
Իր լրատվական խոնվեյբիններին Բաղրամյան 26-ը շրջաբերական է իջեցրել`
ա/ Միկրոսկոպի տակ քննել ԲՀԿ-ի գործողությունները և «կեղտ գտնելուն» պես բացահայտել դրանք.
բ/ Ամեն կերպ հիմնավորել, որ ՀԱԿ-ը, Տեր- Պետրոսյանի գլխավորությամբ այն այլևս նախկին ՀԱԿ-ը չէ:
գ/ Անընդհատ շեշտել, որ «Տեր- Պետրոսյանի գնացքը գնացել է»:
դ/ Հատուկ ձևով «փչացնել» նաև Լևոն Զուրաբյանին:
ե/ Ամեն կերպ «раскрутка» անել Արամ Զավենիչին և Նիկոլ Փաշինյանին, որպես Տեր- Պետրոսյանի այլընտրանք` ՀԱԿ-ում:
Պետք է խոստովանենլ, որ Բաղրամյան 26-ի Խոյվենբինական քարոզչամեքենան «աշխատում է» գերմանական ճշգրտությամբ:
Տեր – Պետրոսյանի ելույթից ժամեր չանցած «անկախ մամուլը» 1-ին նախագահին պատասխանեց «մեր պատասխանը Չեմբերլեմին» թեմայով:
Սակայն իր այդ պատասխանով յուրովի բացահայտվեց, թե հատկապես որ լրատվամիջոցների վրա էին «հարվածային» դեր դրել Բաղրամյան 26-ում:
Պետք է նշել,սակայն որ արդեն մերօրյա լրատվական խոնվեյբինների արգումենտները այլևս չեն աշխատում, ինչպես որ արդեն ոչ մեկին համոզիչ չեն Արթուր Բաղդասարյանի կամ Արտաշես Գեղամյանի քարոզները:
No comments:
Post a Comment