Popular Posts

Monday, June 4, 2012

Չավեսին մի քանի ամսվա կյանք է մնացել


Վենեսուելայի 57-ամյա նախագահ Ուգո Չավեսին մնացել է մեկ, լավագույն դեպքում` մի քանի ամսվա կյանք: Նման հայտարարությամբ են հանդես եկել նրան բուժող բժիշկները, գրում է Daily Mail-ը: Բժիշկների խոսքով` Վենեսուելայի առաջնորդը պարբերաբար թմրանյութերից պատրաստված «կոկտեյլ» է ընդունում` ցավերը մեղմելու համար:

Չավեսի օգտագործած օփիումը, մասնագետների վստահեցմամբ, ազդեցությամբ 100 անգամ գերազանցում է մորֆինի արդյունավետությանը: Այնուամենայնիվ, վենեսուելացի առաջնորդը ստիպված է ընդունել թմրամիջոցը, քանի որ քաղցկեղը տարածվել է ոսկորների վրա: Բացի այդ, Չավեսն ուժեղ ցավեր է կրում քիմիաթերապիայի ու ճառագայթման արդյունքում:

«Թմրանյութերն այնքան ուժեղ ազդեցություն ունեն, որ դրանցից հետո մարդու մարմինը դադարում է ենթարկվել տիրոջը,- հայտնում են բժիշկները:

Չավեսի մոտ չարորակ գոյացությունը հայտնաբերվել է անցած տարվա ամռանը: 2011թ.-ի հունիսի վերջին նա 6-ժամյա վիրահատության էր ենթարկվել կուբայական հոսպիտալում, ինչից հետո քիմիաթերապիայի 4 կուրս է անցել:

Չնայած բժիշկների հայտարարությանը, Չավեսը մտադիր է մասնակցել հոկտեմբերի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին, որտեղ նրա մրցակիցն է լինելու ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսը:

No comments:

Post a Comment