«Երկիր»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ից վերցնելու է կապի և տրանսպորտի նախարարությունը, փոխարենը տալու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը:
«Մեր տեղեկություններով՝ ՕԵԿ-ի քվոտայով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվելու Խաչիկ Հարությունյանը:
Թեև մամուլը շատ էր գրում, որ Սամվել Նիկոյանին նշանակելու են բնապահպանության նախարար, բայց, ըստ մեր աղբյուրների, նրան են վստահելու քաղաքաշինության նախարարությունը, որը ԲՀԿ-ի քվոտան էր:
ԲՀԿ-ին նախկինում պատկանող առողջապահության նախարարությունը կտրվի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ծանրամարտի չեմպիոն Յուրի Վարդանյանին:
Մեր աղբյուրների հավաստիացմամբ՝ խորհրդարանում չի մնա նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը. թեև խոսվում էր, որ նա է լինելու տրանսպորտի և կապի նախարարը, բայց, մեր վերջին տեղեկություններով, նշանակվելու է տարածքային կառավարման նախարար:
Մյուս նախարարները հիմնականում մնալու են իրենց տեղերում»:

No comments:
Post a Comment