«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը նկատողություն է արել Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին:
«Տիկին Հերմինե, հերիք է ընկերուհիներիդ ուղարկես ինձ մոտ՝ բանակցելու»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին: Պարզվում է՝ Հերմինե Նաղդալյանին Աժ փոխխոսնակ նշանակելու համար Սերժ Սարգսյանին միջնորդել է իր տիկինը, լոբբինգ է արել Աժ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանը: ինչևէ, ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ առաջնորդն իր նախատինքի խոսքերից հետո հայտարարել է, թե «դե՛, Հերմինե՛, գնա՛ ու աշխատի՛»:
Նիստին ներկա ՀՀԿ-ականների նկարագրմամբ՝ Նաղդալյանը գլուխը կախել է»:
Լուրը ճշտելու համար «ժողովուրդ»-ին երեկ չի հաջողվել զրուցել Աժ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ, քանի որ վերջինիս հեռախոսն անհասանելի է եղել:

No comments:
Post a Comment