Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Ղարաքեշիշյանի` Քոթոյի գլխին սև ամպեր են կուտակվել: Ասում են, մշտապես կռիվ-ղալմաղալներով աչքի ընկնող այս քաղաքապետը ոտուձեռ է ընկել ՀՀԿ-ի «դաբրոն» ստանալու ու գալիք ՏԻՄ ընտրություններում վերստին իր թեկնածաթյունը առաջադրելու համար: Դրա համար Քոթոն նախ փորձել է ՀՀԿ մարզի ղեկավարներից որոշ երաշխիքներ ստանալ, ինչը, ասում են, նրան չի հաջողվել, որից հետո էլ նա փորձել է ՀՀԿ գրասենյակից որոշ պարզաբանումներ ստանալ: Սակայն ՀՀԿ գրասենյակը նույնպես Քոթոյին որևէ լուրջ բան չի ասել, այլ ընդամենը նրան հասկացրել են. «Խաղեր չտալ այն կուսակցությունների հետ, ովքեր ՀՀԿ-ի հետ կես դրույքով են աշխատում»: Իսկ երբ Քոթոն փորձել է ճշտել, թե ովքեր են այդ կես դրույքով խաղացողները, նրան պատասխանել են. «Շատ բան իմանաս, շուտ կծերանաս, քեզ ինչ ասում են, դու էն արա», նկատել են կուսակցությունում ներկա գտնվող ՀՀԿ-ական վոժդերը: Թերթը նկատում է, որ Ստեփանավանի քաղաքապետի ընտրություններում սեփական թեկնածուով է ներկայանալու նաև թիվ 32-ից պատգամավոր դարձած Կարեն Կարապետյանը` Տաշիրի Կարենը, որն այս օրերին հարմար թեկնածու է փնտրում` Քոթոյին փոխարինելու համար:
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Այն բանից հետո, երբ Իսրաելի պաշտպանության նախարարությունը որոշել է Թուրքիայի լիցենզիան չերկարաձգել, և ըստ այդմ թուրքական բանակին չվաճառել ի...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment