Popular Posts

Monday, June 4, 2012

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանը լուրջ նպատակներով Արցախում է

Արդենն մի քանի օր է, ինչ Արցախի Հանրապետությունում է գտնվում ռուսաստանաբնակ խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանը: Իսկ ընդամենը երկու օր առաջ էլ նրան ընդունել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, որի հետ, ըստ պաշտոնական տեղեկատվության, տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր է քննարկել: Սակայն այդ հանդիպումից հետո քաղաքական որոշ շրջանակներում համառորեն լուրեր են շրջանառվում, որ գործարար, «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանի այցը պայմանավորված է եղել շատ կոնկրետ նպատակներով: Նախ նա իր պատրաստակամությունն է հայտնել Բակո Սահակյանին գալիք նախագահական ընտրություններում աջակցելու համար, այնուհետև նշել, որ ԼՂՀ-ում առանձին էլիտար թաղամաս և էլիտար շենք կառուցելու լուրջ մտադրություն ունի:
Պարզելու համար, թե ինչ կերպ է պատրաստվում «Տրոյկա Դիալոգ»-ի տերը աջակցել Բակո Սահակյանին, մանավանդ որ վերջինս ծագումով ղարաբաղցի էլ չէ, ինչպես նաև` ե՞րբ է նախատեսվում էլիտար թադամասի կառուցումը Արցախում, թերթը դիմել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանին, որն էլ «ՉԻ»-ին փոխանցել է հետևյալը. «Ուզում եմ մի բան լավ իմանաք, որ Արցախում ուրիշ մթնոլորտ է, և այստեղ Բակո Սահակյանին կարող է սատարել միայն արցախցին: Իսկ ինչ վերաբերում է Արցախում կատարվող ներդրումներին և այդ հանդիպմանը, ապա, այո, իրականում տարբեր ծրագրերի շուրջ խոսակցություններ եղել են, և ըստ իս, Վարդանյանը ներդրումներ կանի մասնավորապես կրթության և բանկային ոլորտում, իսկ շենք կառուցելը նրա համար շատ փոքր մասշտաբ է»:

No comments:

Post a Comment