ՕԵԿ գրասենյակում ԱԽՔ Արթուր Բաղդասարյանին է հանդիպել ՕԵԿ-ական համակիր Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը: Ըստ թերթի տեղեկությունների, նրանք բավականին լարված խոսակցության են ունեցել ՕԵԿ-ի պորտֆելաբաժանության ու կուսակցական որոշ ներքին խնդիրների մասին: Ասում են, Լավանղայի Արայիկը Բաղդասարյանից փորձել է որոշ պարզաբանումներ կորզել իր պահվածքի ու տղամարդավարի տված խոստումների մասով (Հայրապետյանը ՕԵԿ քվոտայով պետք է նախարար դառնար), Բաղղասարյանը Հայրապետյանին ասել է, թե. «Ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է: Քաղաքականության մեջ չգիտես, թե որ պահին որ քարով կարող ես խաղալ»: Իսկ թե իրականում ինչի՞ դիմաց էր Բաղդասարյանը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նման խոստում տվել Հայրապետյանին, թերթը փորձել է իմանալ ՕԵԿ-ական գործարարից, որն էլ հարցին ի պատասխան ասել է.«Չէ, չէ, այդպիսի բաներ չկան: Ես նման առաջարկ` որ պետք ա դառնամ քաղաքաշինության նախարար, լսել եմ մամուլից»: Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ էին այս օրերին խոսակցություններ պտտվում այն մասին, որ Լավանդայի Արայիկը նախարար դառնալու դեպքում պատրաստակամություն է հայտնել 500 հազար դոլար նվիրաբերել ՕԵԿ-ին, ինչպես ասում են, կուսակցաշինաթյան համար, վերջինս արձագանքել է. «Վայ, վայ, մեզ մոտ նման բաներ չկան: Էդ ի՞նչ գումարների մասին ա խոսքը: ՕԵԿ-ում ըտենց պահեր չկան»:
Սույն բլոգը Հայաստանի ներքին և արտաքին կյանքին վերաբերող տեղեկատվության վերլուծության հնարավորություն ընձեռող նախագիծ է: Այն բաց է ներքին և արտաքին այնպիսի հարցերի քննարկման համար, որոնք ունեն էական նշանակություն Հայաստանի քաղաքացիների և պետության համար, ինչպես նաև ունեն քաղաքական կամ հասարակական բնույթ: Այն բաց է բոլոր անձանց համար և ուղղված է վերը նշված որևէ հարցի ըստ էության քննարկմանը, առկա թերությունների բացահայտմանը, քննադատությանը և հնարավոր լուծումների որոնմանը:
Popular Posts
-
Այս տարի արտահանման ծավալները 22-25% ավելանում են գումարային առումով, թեկուզ և դա հանքահումքային և գյուղոլորտի ապրանքների շնորհիվ է: Հայր...
-
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականն անդրադարձել է Nabucco խողովակաշարի շուրջ վերջին զարգացումներին, հատուկ շեշտելով, որ դր...
-
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մարսել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, ՀՀ նախագահը վաղը` դեկ...
-
«Օջախ» ռեստորանում ընթացող ՀՀ հավաքական թիմերի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Օլիմպի...
-
Հատուկ քննչական ծառայության կայքէջում հրապարակվել է 2008 թվականի մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ...
-
Ըստ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը` - Տարվա սկզբից հույսը շատ մեծ էր, որ մենք կարողանալու ենք երկրում փոփոխ...
-
2011թ. հունվարից–նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում ազգային արժույթի նկատմամբ դոլարի պաշտոնական փոխարժեքը 5,05 տոկոսով աճել է։ Ին...
-
Գագիկ Ծառուկյանը, ինչպես և սպասվում էր, ոչ միայն ճանապարհել, այլև դիմավորել է Վիետնամից վերադարձած Սերժ Սարգսյանին: «ԲՀԿ-ում գտնում են, որ ...
-
Այն բանից հետո, երբ Իսրաելի պաշտպանության նախարարությունը որոշել է Թուրքիայի լիցենզիան չերկարաձգել, և ըստ այդմ թուրքական բանակին չվաճառել ի...
-
Ամերիկացի միակ զինվորականը, ով մեղադրվում էր Իրաքի պատերազմի ժամանակ ավելի քան երկու տասնյակ անզեն մարդկանց սպանելու մեջ, երեքշաբթի օրը կա...
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment