Popular Posts

Monday, June 4, 2012

Վայքի թիվ N զորամասերից մեկում զինվորները չեն ստացել իրենց հասանելիք որոշ սննդամթերք

Վերջերս Վայքի թիվ N զորամասերից մեկում զինվորները տևական ժամանակ չեն ստացել իրենց հասանելիք որոշ սննդամթերք, սննդամթերքը, որր դուրս է բերվել զորամասից, վաճառվել է մասնավորապես Մալիշկայի ու նրան հարակից տարածքների բնակչությանը: Այն հիմնականում եղել է մեծ խմբաքանակով պահածոյացված մսի տեսքով, իսկ որ «ամենակարևորն» է` էժան: Թե ինչո՞ւ են զորամասի սննդի պատասխանատուները որոշել, որ զինվորներին այդ սննդատեսակը հարկավոր չէ` դժվար է ասել: Բայց որ նման դեպքեր հաճախ են պատահում ՊՆ զորամասերում, վկայում է զինվորի հանդեպ դավաճանական վերաբերմունքի մասին: Գաղտնիք չէ, որ պաշտպանության համակարգի զորամասերում ծառայող զինվորների հիմնական մասը դժգոհում է տրվող սնունդից ու ծնողներից հավելյալ սնունդ է պահանջում:
«Չենք կարծում, որ ՊՆ-ի ղեկավարները տեղյակ չեն կատարվող ապօրինություններին: Ի դեպ, Վայոց Ձորի մարզի զորամասերում սննդամթերքի վաճառքը թերթին հայտնի միակ գողության դեպքը չէ: Թերթը հիշեցնում է, որ զինծառայող Վալերի Մուրադյանին սպանել էին հենց այն պատճառով, որ զորամասում ականատես էր եղել վառելանյութի գողության: Նրա սպանության գործը (որը որակվել է իբրև ինքնասպանություն) երկու տարի երեք ամիս անց էլ դեռ նախաքննության փուլում է»:

No comments:

Post a Comment